-
23.05.2020|
23:24
Պորտուգալիայի Պրեմիեր լիգայի կայքի փոխանցմամբ ՝ առաջնությունը կվերսկսվի հունիսի 3-ին: Այդ օրը կկայանան 25-րդ տուրի հանդիպումները՝ «Պորտիմոնենսե»- «Ժիլ Վիսենտե» և «Ֆամալիկան»-«Պորտու»: Այս պահին «Պորտուն» 60 միավորով գլխավորում է առաջնությունը:
-
23.05.2020|
23:24
Ինչպես և սպասվում էր, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժել է՝ «հանցակազմի բացակայության հիմքով», Facebook-յան իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
-
23.05.2020|
23:22
Վրաստանի ինֆեկցիոն պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունաբանության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է կամ հիմնավորի Վրաստանում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր սխալ գնահատականները, կամ էլ ներողություն խնդրի:
-
23.05.2020|
23:17
Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի և Արամ Օրբելյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ այսօր Վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է դիմում՝ նշված բողոքները հետ վերցնելու վերաբերյալ՝ ֆեյսբուքյան էջում գրել է Քոչարյանի փաստաբան Արման Վարդևանյանը:
-
23.05.2020|
23:15
Մայիսի 23-ին Ժամը 15։15 Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից «Азимут» ընկերության օդանավով անվճար Հայաստան է վերադառնում 104 քաղաքացի, որոնցից 29՝ մանկահասակ երեխաներ, հայտնում է ԱԳՆ-ն:
-
23.05.2020|
23:14
ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ վճռաբեկ դատարանը «ԱՐԴ/0176/01/11 գործով դեռևս 2012-ին ընդունած նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել, որ ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելով, որպիսի պայմաններում մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ և հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության:
-
23.05.2020|
23:14
Բրիտանական ընդդիմությունը պահանջում է վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսի հրաժարականը: Ընդդիմադիրների պնդմամբ՝ շաբաթներ առաջ Քամինգսը խախտել է Մեծ Բրիտանիայի տարածքում հաստատված կարանտինային սահմանափակումները:
-
23.05.2020|
23:12
Ադրբեջանական հակահայկական քարոզչության արդյունքում՝ գերմանական տիրույթում գտնվող arzach.de կայքը, Արցախի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնական էջը և մի շարք այլ էջեր փակվել են Գերմանիայի կողմից։ Իսկ վերջին շրջանում էլ ադրբեջանի իշխանությունը բացահայտ և ակտիվորեն խրախուսում է «Էրիվան՝ ադրբեջանի հանրապետություն» լոզունգներով և պատմության խեղաթյուրմամբ զբաղվող տասնյակ կազմակերպությունների։
-
23.05.2020|
23:09
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել է ոչ դիվանագիտական՝ գրում է «Գրուզիա օնլայն»-ը։
-
23.05.2020|
23:03
Մի վարչապետ, որ գյուղատնտեսության նախարարությունը վերացրեց ու հիմա այն չգիտես, թե ինչ կարգավիճակով «ծվարել» է մեկ այլ գերատեսչության թևի տակ, խոսում է գյուղացու մտածողության փոփոխության մասին։